ԱՄՆ-ի Մոնտանա նահանգում արջը սպանել է հեծանվորդին
ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոնտանա նահանգում գտնվող Գլեյշեր արգելոցում տղամարդը մահացել է գրիզլի արջի հարձակման հետևանքով ստացած վերքերից, հաղորդում է France Press-ը։
Բրեդ Թրիթը և նրա ընկերը, հավանաբար զայրացրել են արջին։ Երկրորդ հեծանվորդը չի տուժել և կարողացել է դեպքի վայր կնաչել արգելոցի աշխատակիցներին։
«Հավանաբար, նրանք վախեցրել են արջին և արջը վայր է գցել հեծանվորդին հեծանվից։ Բուժաշխատողները գրանցել են տղամարդու մահտ դեպքի վայրում», ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրությունում։
Ըստ գործակալության տեղեկությունների գրիզլի արջերը հաճախակի չեն հարձակվում մարդկանց վրա։ 1910թ-ին արգելոցի բացումից հետո նման 10 դեպք է գրանցվել։










