Չեչնիայում իրապատում շոու կնկարահանվի՝ Կադիրովին օգնական գտնելու նպատակով

15:12 • 01.07.16

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատրաստվում է իր համար նոր օգնական գտնել հեռուստատեսային իրապատում շոուի միջոցով:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, շոուն կրելու է «Թիմը» անվանումը: Դրա մասնակիցները պետք է անցնեն մի շարք փորձություններով` այդ թվում նաև լեռներ մագլցեն, ի ցույց դնեն չեչեն ազգին բնորոշ հյուրասիրությունն ու ազգային ավանդույթներին հավատարմությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հաղթողին որոշելու է ինքը` Կադիրովը, ով հատուկ ժյուրիի հետ գնահատելու է մասնակիցներից ամեն մեկի ելույթն ու պահվածքը:

 

Նշվում է, որ շոուի հաղթողին որոշելուց հետո Կադիրովը նրան նշանակելու է Չեչնիայի ռազմավարական զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնում: