Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել

20:05 • 01.07.16

Այսօր Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանը. «Դեպքի վայրում աշխատում են քննիչները, ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից»:

Քաղաքացու ինքնությունը ճշտվում է: