Մեդվեդևը երկարաձգել է պատասխան պատժամիջոցների գործողությունը մինչ 2017 թվականի ավարտը

17:20 • 01.07.16

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ««Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով հատուկ տնտեսական միջոցների գործողության երկարացման մասին» Ռուսաստանի նախագահի հրամանագրի իրականացման միջոցների մասին» որոշումը: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, գրում է ТАСС-ը:

 

Այս որոշմամբ 2016 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվում է Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և մթերքի որոշ տեսակների ներմուծումը Միացյալ Նահանգներից, Եվրամիության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ալբանիայից, Չեռնոգորիայից, Իսլանդիայից և Լիխտենշտեյնից:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պատասխան պատժամիջոցների երկարաձգման մասին հրամանագիրը հունիսի 29-ին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները մինչև 2017 թվականի հունվարի 31-ը: 

 

«Գնահատելով Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը՝ Խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները վեց ամսով՝ մինչև 2017 թվականի հունվարի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում: