Ամերիկացի զույգը Mega Millions վիճակախաղով 169.000.000 դոլար է շահել

10:34 • 01.07.16

Նյու Յորքի Սթաթն Այլենդ թաղամասում բնակվող մի զույգ` Նենսի Վիոլան ու նրա ամուսինը` ոստիկանության սերժանտ Վիտո Վիոլան, Mega Millions վիճակախաղով 169 մլն դոլար է շահել:



Ինչպես նշում է The New York Daily News-ը, հետաքրքրական է այն փաստը, որ ի սկզբանե զույգը մտադիր է եղել գնել մեկ այլ վիճակախաղի` Powerball-ի տոմս, սակայն վերջին պահին ամուսինը մտափոխվել է ու Mega Millions-ի տոմս գնել:


Տեսնելով «սխալ գնված» տոմսը` Նենսին նախատել է ամուսնուն` նշելով, որ Powerball-ով հաղթելու իրենց շանսերը շատ ավելի մեծ են:


«Երբ ես ստուգեցի շահող թվերն ու դրանք համընկան մեր տոմսի հետ, քիչ էր մնում ուրախությունից սրտի  կաթված ստանայի: Երկար ժամանակ ես ու ամուսինս շահելու մասին լուրը գաղտնի էինք պահում»,-պատմել է Նենսին:


Աղբյուրը մանրամասնում է, որ բոլոր հարկային գանձումներից հետո Վիոլա ամուսիններին տրվել է 64.796.160 դոլար: