Նարեկ Մալյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտոնից
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանն ազատվել է ոստիկանական համակարգից: Tert.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ նա ազատվել է աշխատակազմի կրճատման հետևանքով:
«Ոստիկանության պետն իր աշխատակազմում օպտիմալացում է իրականացրել, որի հետևանքով կրճատվել են խորհրդականների ու օգնականների 7 հաստիք, այդ թվում նաև Նարեկ Մալյանինը»,-ասացին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:










