Պուտինը և Օլանդը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը

00:35 • 01.07.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, հանդիպման արդյունքների մասին։

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հույս են հայտնել, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն  խաղաղ գործընթացի առաջընթացին։

Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափում։