Ֆիլիպինների նախագահը կոչ է արել ժողովրդին սպանել թմրամոլներին

10:03 • 01.07.16

Ֆիլիպինների նորընտիր նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է պայքարել երկրում թմրամոլության տարածման դեմ` կոչ անելով ժողովրդին սպանել թմրամոլներին:



Ինչպես նշում է The Guardian-ը, 71-ամյա Դուտերտեն խոստացել է ոչնչացնել տասնյակ հազարավոր թմրամոլների ու թմրանյութի տարածմամբ զբաղվող նարկոբարոնների:


«Նրանք կործանում են մեր երեխաներին: Ես ձեզ նախազգուշացնում եմ, որ հանկարծ չզբաղվեք դրանով, քանի որ ես իրոք կսպանեմ ձեզ` նույնիսկ, եթե դուք ոստիկան լինեք: Իսկ եթե դուք որևէ թմրամոլի գիտեք, ապա գնացեք ու սպանեք նրան»,-ասել է նախագահը Մանիլայի հետնախորշերից մեկում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ:


Բացի այդ, Դուտերտեն հայտարարել է, որ կարգադրելու է ոստիկաններին ու անվտանգության ծառայողներին հատուկ պարգևավճարի դիմաց տեղում սպանել նարկոդիլերներին:


Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դուտերտեն խոստացել է, որ թմրամոլության դեմ պայքարի շրջանակում 100.000-ից ավելի թմրամոլ կսպանվի: