«Ռոբոտ-փաստաբանը» հաջողությամբ վիճարկել է կայանման 160 000 տուգանք ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում
ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի 19-ամյա լոնդոնցի ուսանող Ջոշուա Բրաուդերը ստեղծել է «աշխարհում առաջին ռոբոտ-իրավաբանին»:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը` նրա ստեղծած վիրտուալ զրուցակցի` չաթբոթի ծրագիրը 21 ամսում օգնել է վարորդներին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում սխալ կայանման համար ստացված 160 000 տուգանք վիճարկել` ընդհանուր 4 մլն դոլար արժողությամբ:
Ծրագրավորումն երիտասարդ բրիտանացին ուսումնասիրել է ինքնուրույն, որպես հոբբի: Նա այնպես է ծրագրավորել արհեստական ինտելեկտը, որ այն հուշի վարորդներին` ինչպես ճիշտ դիմում ներկայացնել տարբեր իրավիճակներում` չդիմելով իրական փաստաբանի ծառայությունների:










