Rosetta տիեզերական արբանյակը սեպտեմբերի 30-ին կբախվի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին
Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) Rosetta արբանյակն ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին կբախվի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղին` այդպիսով վերջ դնելով տիեզերքում իր 12-ամյա առաքելությանը:
Ինչպես նշում է The Verge-ը, Rosetta-ն անցած 2 տարվա ընթացքում անընդհատ պտտվում է տվյալ երկնային մարմնի շուրջ` ավելի ու ավելի հեռանալով Արևից: Իսկ դա նշանակում է, որ որքան արբանյակը հեռանա Արևից, այնքան այն ավելի քիչ էներգիա կստանա իր տիեզերական առաքելությունը շարունակելու համար: Ուստի` ԵՏԳ-ի մասնագետները որոշել են այնպես անել, որ հին արբանյակը բախվի գիսաստղին ու դադարեցնի իր գործունեությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած 12 տարվա ընթացում Rosetta-ն մեծ քանակությամբ կարևոր տեղեկություններ է փոխանցել Երկիր` երկնաքարերի, գիսաստղերի և Արեգակնային համակարգի մոլորակների վերաբերյալ:










