Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

15:43 • 01.07.16

Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները մինչև 2017 թվականի հունվարի 31-ը: Այդ մասին ուրբաթ օրը հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում:

 

«Գնահատելով Մինսկի համաձայնագրերի կատարման ընթացքը՝ Խորհուրդը որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները վեց ամսով՝ մինչև 2017 թվականի հունվարի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի հարցում դիրքորոշման պատճառով։