Intel, BMW և Mobileye ընկերությունները մտադիր են ինքնագնաց մեքենաներ արտադրել
Միկրոպրոցեսորների առաջատար արտադրող Intel ընկերությունը, BMW ավտոարտադրողը և Mobileye ընկերությունը համաձայնագիր են ստորագրել ինքնագնաց ավտոմեքենաների մշակման մասին:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` բավարական մեքենաշինական ընկերությունում հույս ունեն մեքենաների արտադրությունն սկսել 2021-ին:
Մշակվող մեքենաները պետք է տեղաշարժվեն նախապես ծրագրավորված երթուղով` առանց վարորդի մասնակցության: Ընկերությունների մտահաղացմամբ` նման մեքենաները մյուս տրանսպորտային միջոցների պես հեշտությամբ կհարմարվեն քաղաքային երթևեկությանը:
Mobileye-ը կզբաղվի ճանապարհին առկա օբյեկտներին ճանաչելու համակարգը:










