Սլովակիան առաջին անգամ գլխավորել է Եվրամիության խորհուրդը

08:55 • 01.07.16

Եվրոպական միության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից 6-ամսով փոխանցվել է Սլովակիային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Սլովակիան, որը միացել է ԵՄ-ին միայն 2004-ին, առաջին անգամ է կատարում այդ պարտականությունները:

 

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կպնդի համաեվրոպական քաղաքականության վեկտորի փոփոխության հարցում շատ հարցերի շուրջ, որոնք այժմ, նրա կարծիքով, անարդյունավետ են լուծվում:



Առաջին հերթին, դա վերաբերում է ներգաղթյալների խնդիրներին:



«Եվրոպայի ապագայի վերաբերյալ հիմնարար որոշումները չեն կարող հիմնվել միության մեկ կամ երկու անդամների, կամ հիմնադիր երկրների որոշումների վրա»,- կարծում է Ֆիցոն: