Օգտատերերին զայրացրել է BBC News-ի հաղորդավարուհու արարքը, ով ուղիղ եթերի ժամանակ սմարթֆոնով է զբաղվել
Twitter-ի օգտատերերն արձագանքել են BBC News-ի հաղորդավարուհի Ջոանա Գոսլինգի արարքին, ով ուղիղ եթերի ժամանակ սմարթֆոնով է զբաղվել, գրում է BuzzFeed-ը։
Օգտատերերը դժգոհություն են հայտնել հաղորդավարուհու վարքի վերաբերյալ և փորձել են ենթադրել` ինչով է նա զբաղված եղել, որ չի նկատել ուղիղ եթերի սկիզբը:
Որոշ օգտատերեր նրան մեղադրել են սմարթֆոնից կախվածություն ունենալու համար և նրա վարքն անվանել են «ճիշտ նշանն այն բանի, որ Մեծ Բրիտանիայի վերջը եկել է»:
Այդ ամենին ի պատասխան` Գոսլինգը Twitter-ում գրել է, որ պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել:










