Թայվանը սխալմամբ գերձայնային հրթիռ է արձակել Չինաստանի ուղղությամբ. կա զոհ (տեսանյութ)
Թայվանի ռազմածովային ուժերը սխալմամբ գերձայնային հրթիռ են բաց թողել Չինաստանի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով պաշտոնական տվյալներին։
Ի դեպ, Չինաստանում այսօր նշվում է Կոմունիստական կուսակցության հիմնադրման 95-ամյակը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռն ընկել է Պենհու կղզու մոտակայքում՝ ձկնորսական նավակի դիպչելով։
«Դեպքը տեղի է ունեցել սարքավորման թեստավորման ընթացքում, երբ նավը կառանած է եղել Գաոսյունում գտնվող բազայում, և սխալի արդյունքում բաց թողնված հրթիռը նավակի է դիպչել»,- նշել է Թայվանի ՌԾՈՒ ներկայացուցիչ Մեյ Ցզյաշուն։
Ըստ պաշտոնական տվյալների՝ սխալը տեղի է ունեցել համակարգի խափանման արդյունքում, ընթանում է հետաքննություն։










