Տաջիկստանում ուժի մեջ է մտել ազգականների միջև ամուսնությունների արգելքը

11:24 • 01.07.16

Տաջիկստանում ուժի մեջ է մտել բարեկամների միջև ամուսնությունների արգելքը, գրում է РИА Новости-ն:

 

Համաձայն օրենքում կատարված փոփոխությունների՝ այսուհետ արգելվում է ամուսնություն կնքել ոչ հարազատ եղբայրների և քույրերի միջև: Բացի այդ, ամուսնությունը կնքելուց առաջ երիտասարդները պարտադիր պետք է անվճար բուժզննում անցնեն` արյուն հանձնելով:

 

Այսուհետ օրենքով կարգելվի ամուսնությունների գրանցումն առանց բժշկական տեղեկանքների:



Ըստ օրենքի՝ այժմ տաջիկ աշխատանքային ներգաղթյալները, ովքեր վերադառնում են արտերկրից, պարտադիր պետք է բուժզննում անցնեն` վարակների ստուգման համար: