Ահաբեկչություն Բահրեյնում. մեկ կին է զոհվել, երեք երեխա վիրավոր է
Մեկ կին է զոհվել և երեք երեխա վիրավոր է Բահրեյնի մայրաքաղաքի հարակից Ալ-Աքար բնակավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ինչի մասին հաղորդել է թագավորության ՆԳՆ-ն։
«Ահաբեկչությունը հանգեցրել է Բահրեյնի քաղաքացի կնոջ մահվան և երեք երեխաների վիրավորվելուն, երբ նրանց մեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել»,- մանրամասնել են նախարարությունում։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Երկրում տիրող իրավիճակը լարված է, քանի որ ընդդիմադիր շիա երիտասարդների խմբերը հանդես են եկել բողոքի ակցիա սկսելու կոչով, քանի որ իշխանությունները որոշել են քաղաքացիությունից զրկել հայտնի շիա աստվածաբան Իսա Ահմեդ Քասեմին։










