Tesla-ի ամենաէժան էլեկտրաքարը հզորությամբ կգերազանցի BMW M3-ին (լուսանկարներ)
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության ամենամատչելի էլեկտրաքարը` Tesla Model 3-ը, կհամալրվի 435 ձիաուժ հզորությամբ շարժիչով ու դրանով իսկ կգերազանցի BMW M3 մոդելին:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենայի շնորհանդեսի ժամանակ ընկերության գործադիր նախագահ Իլոն Մասկը հայտնել է, որ մոդելի ամենադանդաղընթաց մոդիֆիկացիան 96 կմ/ժ արագություն կզարգացնի 6 վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում:
Իսկ լիթիումաիոնային մարտկոցները հնարավորություն կտան մեքենային մի լիցքավորմամբ անցնել 350-400 կմ տարածություն:
Հայտնի է, որ նորույթը վաճառքում կհայտնվի 2017թ.` 35.000 դոլար գնից սկսած: Ըստ առկա տվյալների` Tesla-ն արդեն 400.000-ից ավելի պատվեր է ստացել տվյալ մեքենայի համար:













