ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին կոչ է անում Թուրքիա ուղևորություն պլանավորելիս հաշվի առնել ահաբեկչությունների վտանգները
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ռուսներին Թուրքիա ուղևորություններ պլանավորելիս հաշվի առնել այդ երկրում պահպանվող բարձր ահաբեկչական վտանգի հետ կապված սպառնալիքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է պատասխանատու կերպով մոտենալ ուղևորությունների պլանավորման և այցելության վայրերի հարցերին՝ ուշադիր գնահատելով իրավիճակը և հնարավոր վտանգները»,- ասել է նա:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը «պատրաստ է Թուրքիայի հետ ամբողջական ծավալով զբոսաշրջային կապերի վերսկսմանը»:










