ԱՄՆ-ում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի դուստրը
ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի (պաշտոնավարել է 1993-2001 թվականներին) դստերը և բողոքի ակցիայի այլ 22 մասնակիցների, որոնք բողոքում էին Spectra Energy ընկերության խողովակաշարի կառուցման դեմ, հայտնում է Associated Press-ը:
Ակցիայի մասնակիցները պառկել են խողովակները տեղադրելու համար փորված փոսերում` փորձելով խանգարել շինարարական աշխատանքներին: Նրանց կարող են մեղադրանքներ ներկայացվել մասնավոր սեփականություն ներխուժելու և հասարակական կարգը խախտելու համար:
Ցուցարարները խողովակաշարի կառուցումը դիտարկում են որպես բնապահպանությանն ուղղված սպառնալիք:










