McLaren P1-ի և LaFerrari-ի չինական մրցակից հիպերքարը 1360 ձիաուժ հզորություն կզարգացնի
Չինական NextEV ընկերության հիպերքարը, որը պատրաստվում է մրցակցել McLaren P1 և LaFerrari մոդելների հետ, կզինվի հիբրիդային ուժային համակարգով, որը մեկ մեգավատտ (1360 ձիաուժ) հզորություն կզարգացնի: Այս մասին հայտնում է Motor.ru-ն` մեջբերելով NextEV-ի ղեկավար Մարտին Լիչին:
Նորույթը, որի ստեղծման ուղղությամբ աշխատում են NextEV-ի մյունխենյան դիզայներական կենտրոնի մասնագետները, մոտենում է վերջնական տեսքին: Հիպերքարում կիրառվում է ընկերության սպորտային ստորաբաժանման տեխնոլոգիաները: Ստորաբաժանումն իր թիմով մասնակցում է «Ֆորմուլա-E»-ի էլեկտրական բոլիդների առաջնությանը:
Լիչի խոսքով` նորույթի պաշտոնական դեբյուտը կկայանա Եվրոպայում մինչև 2016-ի տարեվերջ: Հիպերքարի արժեքը կկազմի շուրջ 1 մլն ֆունտ ստերլինգ (1.4 մլն դոլար):
NextEV ընկերությունը հիմնադրվել է 2014-ին` չինացի մեծահարուստ Ուիլյամ Լիի կողմից:










