Ալլահ աքբարը՝ Սուրբ Սոֆիայի տաճարում. այստեղ 85 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ մուսուլմանական էզան է հնչել

13:59 • 02.07.16

Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարում 85 տարվա դադարից հետո առաջին անգամ մուսուլմանական աղոթք է հնչել:

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, դա տեղի է ունեցել տաճարում Ղուրանից հատվածներ կարդալու մրցույթի շրջանակներում:

 

Դրանից հետո Ստամբուլի մուֆթի Ռահմի Յարանն աղոթել է:

 

Որպես թանգարան օգտագործվող Սուրբ Սոֆիայի տաճարում այդ աղոթքը, սակայն, միակը չի եղել: 85 տարվա ընթացքում առաջին անգամ այնտեղ առավոտյան էզան՝ նամազի կոչ է հնչել, որում հոգևորականն «Ալլահ աքբար» («Աստված մեծ է») է կանչում:

 

Էզանն ընթերցել է Անկարայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի պաշտոնյա Ֆաթիհ Քոջան: