Չինաստանում սողանքի հետևանքով 11 մարդ է զոհվել
11 մարդ զոհվել է և 12-ը անհետ կորել է չինական Գույչժոու գավառի գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով, հաղորդում է TASS-ը։
Ըստ Սինհուա գործակալության հաղորդած տվյալների՝ ավերակների տակ 30 տեղի բնակիչ կա, նրանցից յոթին հաջողվել է փրկել։ Հայտնաբերվել է գյուղի 11 բնակչի դի։ Հիմա սողանքի վայրում աշխատում է մոտ 800 փրկարար և զինծառայող։
Սողանքը վերջին օրերին տարածաշրջանին վրա հասած հորդառատ անձրևների հետևանք է։ Մի շարք շրջաններում ընթանում է մարդկանց տարհանում՝ կապված ջրհեղեղի և սողանքների սպառնալիքի առկայության հետ։










