Ոստիկանությունը սկսել է Դաքքայի ռեստորանում պատանդների ազատ արձակման օպերացիան

06:43 • 02.07.16

Բանգլադեշի իրավապահ մարմինների միավորված ուժերը սկսել են մայրաքաղաք Դաքքայի ռեստորաններից մեկում պահվող պատանդների ազատ արձակման օպերացիան, հաղորդում է տեղական Daily Star թերթը։

Ըստ ականատեսների՝ դեպքի վայրում մի քանի ուժեղ պայթյուն է լսվել, հրաձգություն է տեղի ունենում։ Times of India թերթի հաղորդմամբ՝ զինված անձանց հետ չի հաջողվել բանակցություններ վարել։

Հիշեցնենք, որ մի խումբ զինված անձինք ուրբաթ երեկոյան հարձակում են գործել Դաքքայի դիվանագիտական թաղամասում գտնվող ռեստորանի վրա և պատանդներ վերցրել։ Պատանդների թիվը հասնում է 20-ի, որոնց թվում կան օտարերկրացիներ և հիմնականում գործարարներ։