Դաքայի ահաբեկչության հետևանքով զոհվածներից 20-ն արտասահմանցիներ են
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածներից 20-ն արտասահմանցիներն են, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, սպանվել է 26 մարդ՝ այդ թվում նաև հարձակումն իրականացրած ահաբեկիչները:
Բանգլադեշի բանակի բրիգադային գեներալ Նաիմ Ասրաֆ Չոուդուրին տեղեկացրել է, որ մի քանի ժամ տևած հատուկ օպերացիայի ժամանակ ազատագրվել է 13 մարդ, որոնցից մեկը ճապոնացի է, իսկ 2-ը ՝ Շրի Լանկայի քաղաքացիներ:
Հայտնի է, որ ահաբեկիչները հարձակվել են մայրաքաղաքի դիվանագիտական հատվածում գտնվող և զբոսաշրջիկների շրջանում հայտնի Holey Artisan Bakery ռեստորանի վրա ու գերի վերցրել ներսում գտնվողներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










