Տաջիկստանում երկրաշարժից տասնյակ տներ են քանդվել

12:54 • 02.07.16

Տաջիկստանում նախօրեին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրի արևելքում մասնակի և ամբողջությամբ տասնյակ բնակելի տներ, տնտեսական նշանակության շինություններ են քանդվել:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը։

 

Հաղորդվում է, որ աղետի գոտում են գտնվում երկրի կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ փոխվարչապետի գլխավորությամբ:

 

Տաջիկստանի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երեկ տեղի ժամանակով 19:58-ին Տաջիկստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 147 կմ հեռավորությամբ: Դրա ուժգնությունը կազմել է 5-6 բալ: