Ավստրալիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

06:06 • 02.07.16

Ավստրալիայում բացվել են հերթական դաշնային ընտրությունների ընտրատեղամասերը։ Քվեարկության արդյունքում պետք է ձևավորվի նոր կառավարություն։

Սակայն փորձագետները ենթադրում են, որ իշխող պահպանողական կուսակցությունն ամենայն հավանականությամբ իր ձեռքերում կպահպանի իշխանությունը, չնայած որ կարող է մի քանի տեղ կորցնել խորհրդարանում։

Չնայած, լեյբորիստ Բիլլ Շորթենը պնդում է, որ ամեն ինչ դեռ որոշված չէ։

Նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաները տնտեսական հարցերն են, առողջապահությունը, ներգաղթը և միասեռական ամուսնությունները։

Ըստ փորձագետները՝ հնարավոր է այս ընտրություններից հետո մեծ քաղաքականություն վերադառնա Պոլին Հենսոնը, ով ծայրահեղաջակողմյան «Մեկ ազգ» կուսակցության հիմնադիրն է։ Նա հայտնի է հականերգաղթային և գրեթե ռասիստական հռետորաբանությամբ։