Facebook-ը ենթարկվել է հաքերների հարձակման

07:00 • 02.07.16

«Կասպերսկիի լաբորատորիան» պարզել է, որ Facebook-ի մոտ 10.000 օգտատեր հաքերային հարձակման է ենթարկվել։ Այդ հարձակման հետևանքով օգտատերերի գաջեթները վարակվել են, իսկ նրանց էջերը՝ կոտրվել։

Ամեն ինչ տեղի է ունեցել հունիսի 24-27-ը հիմնականում Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Իսրայելի տարածքում։ Ամեն ինչ արվել է սոցիալական ցանցերի միջոցով ուղարկվող հաղորդագրության օգնությամբ։

Հարձակումն իրականացվել է մի քանի փուլով։  Օգտատերերը իրենց ընկերներից մեկից հաղորդագրություն են ստացել, սեղմել են այն և այդ պահին վիրուսը ներբեռնվել է նրանց բրաուզեր։ Արդեն վարակված բրաուզերից օգտատերերը թույլ են տվել իրենց էջ մուտք գործել և ներբեռնել անձնական տվյալները։

Ամենից շատ տուժել են Windows օպերացիոն համակարգ ունեցող համակարգիչների օգտատերերը։

Facebook-ը ենթարկվել է հաքերների հարձակման