Ferrari-ն 350 եզակի մոդել կստեղծի` 70-ամյա հոբելյանի առթիվ

00:04 • 02.07.16

Ferrari  ընկերությունն իր 70-ամյա հոբելյանը կնշի 350 եզակի մեքենաների թողարկմամբ: Հոբելյանը կնշվի հոկտեմբերին` Փարիզի ավտոսրահի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն` այս մասին հայտնել է իտալական ապրանքանիշի մարքեթինգի գծով տնօրեն Էնրիկո Գալյերան:

«Ֆեռարիի» պատմության 70 ամենանշանակալի մոդելների հիման վրա իտալացիները կստեղծեն նույնքան հատուկ տարբերակներ ներկայիս մեքենաների համար:

Մեքենաների ստեղծմամբ կզբաղվեն Tailor-Made ստորաբաժանման մասնագետները, որոնք զբաղվում են իտալական ապրանքանիշի մեքենաների հատուկ տարբերակների թողարկմամբ:

 

Ferrari-ն 350 եզակի մոդել կստեղծի` 70-ամյա հոբելյանի առթիվ