Իրաքում միայն հունիսին բռնության զոհ է դարձել 662 մարդ
ՄԱԿ-ի`Իրաքին աջակցության հարցերով առաքելության հայտարարությունում նշվում է, որ 2016թ. հունիսին երկրում ռազմական գործողությունների և բռնությունների հետևանքով մահացել է ավելի քան 660 իրաքցի, վիրավորվել`1457-ը:
«Սպանված իրաքցիների ընդհանուր թիվը 662 է, ևս 1457-ը վիրավորվել են ահաբեկչությունների, բռնության դեպքերի և ռազմական գործողությունների հետևանքով»,- ասվում է հայտարարությունում:
Զոհերից 382-ը քաղաքացիական անձինք են, 280-ը՝ զինվորականներ, գրում է korrespondent.net-ը։
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության պատճառով, որը գրավել է երկրի մի մասը:










