Դաշինքի ավիահարվածների հետևանքով Մոսուլում ԻՊ-ի երկու ռազմական ղեկավար է ոչնչացվել

02:48 • 02.07.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  երկու զինվորական ղեկավար ոչնչացվել է  Մոսուլում դաշինքի ավիահարվածների հետևանքով, հաղորդում է Պենտագոնը։

«Կոալիցիայի ուժերը հունիսի 25-ին ավիհարվածներ են իրականացրել Մոսուլի մոտակայքում երկու ԻՊ ռազմական ղեկավարների ուղղությամբ, արդյունքում նրանք սպանվել են»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Ըստ Պենտագոնի տեղեկություների՝ սպանվել են Բասի Մուհամմեդ Ահմադ Սուլթան ալ-Բահարին, ով ԻՊ ռազմական նախարարի տեղակալն էր, և Հաթիմ Թալիբ ալ-Համդունին, ով Մոսուլում ԻՊ-ի զինվորական հրամանատարն էր։

Հաղորդվում է, որ ալ-Բահարին փորձառու ահաբեկիչ է եղել, «Ալ-Կաիդայի» նախկին անդամ և 2014թ-ին Մոսուլի գրավման հրամանատարներից մեկը։