Ճապոնացիները ապակյա պատերով գնացք են ստեղծել  (տեսանյութ)

21:25 • 02.07.16

Ճապոնիայում զբոսաշրջային գնացք է ստեղծվել, որի պատերը փոխարինվել են պանորամային պատուհաններով:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այս նորարարությունը թույլ է տալիս ուղևորներին վայելել շրջակա գեղեցիկ բնապատկերները գնացքով ուղևորության ժամանակ: 

Echigo TOKImeki Resort Setsugekka կոչվող գնացքը կազմված է ընդամենը երկու վագոնից և նախատեսված է 45 ուղևորի համար: Առաջին վագոնը նախատեսված է բացառապես բնապատկերներով հիանալու համար, իսկ երկրորդն իրենից ֆրանսիական ռեստորան է ներկայացնում: 

Տեսանյութը՝ այստեղ:

  

 

 
Ճապոնացիները ապակյա պատերով գնացք են ստեղծել  (տեսանյութ)