Ձյուդոյի մասին՝ Պուտինի գրած գիրքը կբաժանվի միլիոնավոր դպրոցականների

17:35 • 02.07.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերոջ՝ ազդեցիկ օլիգարխ Արկադի Ռոտենբերգի հետ գիրք է գրել ձյուդո մարզաձևի մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, ձյուդոյի պատմությունը ներկայացնող գիրքը բաժանվելու է Ռուսաստանի տարածքում գտնվող հազարավոր դպրոցների:

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ ՌԴ նախագահի գրած գիրքը սեպտեմբերին՝ ուսումնական տարվա մեկնարկից հետո, բաժանվելու է 1-4-րդ դասարաններում սովորող  7 մլն աշակերտի:

Գրքի նպատակն է երեխաների շրջանում քարոզել առողջ ու ակտիվ կենսաձևը՝ նրանց մեջ ձյուդոյով զբաղվելու ցանկություն առաջացնելով:

Հայտնի է, որ 2012թ. Պուտինը, ով դեռահասության տարիքից զբաղվում է ձյուդոյով, ստացել է բարձրագույն համարվող 8-րդ դանը: