ԱՄՆ-ում 4 երեխաների սպանության գործով ձերբակալվել է նրանց մայրը

12:40 • 02.07.16

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 4 երեխաների մորը, որոնք սպանվել էին սառը զենքով Մեմֆիս քաղաքի բնակարաններից մեկում:

 

Ուրբաթ ոստիկանությունը տներից մեկում հայտնաբերել էր 4 մանկահասակ երեխաների մարմինները: Երեխաների մայրը ձերբակալվել է ցուցմունքներ տալու համար, նրան մեղադրանքներ չեն ներկայացվել, ասվում է Associated Press-ի հաղորդագրությունում:

 

Այս դեպքը շոկի է մատնել ինչպես ոստիկանությանը, այնպես էլ թաղամասի բնակիչներին:
«Դա չարության ակտ է, որը ցնցել է մեզ մինչև հոգու խորքը: Երբեք չեմ հասկանա` ինչպե՞ս կարող է մարդը նման բան անել»,- ասել է ոստիկան Շելբի Բիլ Օլդհեմը:

 

Նրա խոսքով՝ հետաքննությանը միացել է նահանգի գլխավոր դատախազությունը: Իր հերթին, քաղաքապետ Մարկ Լյութրելը խոստացել է տրամադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հանցագործության հետաքննության համար:
Մահացած երեխաները եղել են մինչև 6 տարեկան: