Համացանցում հայտնվել են հաջորդ սերնդի Samsung Galaxy Note-ի լուսանկարները (լուսանկար)

17:17 • 02.07.16

Թեև հարավկորեական Samsung ընկերությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել  նոր սերնդի Galaxy Note սմարթֆոնի շնորհանդեսի մասին, այնուհանդերձ, դրա  առաջին լուսանկարներն արտահոսել են համացանց:


Ինչպես նշում է The Verge կայքը, արտահոսած կադրերից ելնելով՝ նորույթն արտադրվելու է երեք տարբերակով՝ Black Onyx, Silver Titanium և Blue Cora:


Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված կլինի 5.7 դյույմ անկյունագծով Quad HD Super AMOLED էկրանով, 6ԳԲ հիշողությամբ և 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով:


Կայի քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Samsung-ը երկար սպասված նորույթի շնորհանդեսը կիրականացնի եկող ամիս:

 

 

 

Համացանցում հայտնվել են հաջորդ սերնդի Samsung Galaxy Note-ի լուսանկարները (լուսանկար)