Սերբիայում սրճարաններից մեկում տղամարդը սպանել է կնոջն ու ևս մի քանի մարդու

11:35 • 02.07.16

Սերբիայի հյուսիսում` Զրենյանին քաղաքում, սրճարաններից մեկում մի տղամարդ կրակ է բացել, ինչի հետևանքով 20 մարդ վիրավորվել է, առնվազն 5-ը՝ մահացել, հայտնում է Associated Press-ը:

 

Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 01:40-ին: Տղամարդը սպանել է իր կնոջը և ևս մի կնոջ` նախքան սրճարանի այցելուների ուղղությամբ անկանոն կրակ բացելը:

 

Տղամարդուն ձերբակալել են, ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները: