Բրիտանական արտադրության նոր գերձայնային կործանիչն իրականացրել է անդրանիկ թռիչքը (լուսանկարներ)
Բրիտանական արտադրության նոր գերձայնային կործանիչը՝ F-35B Lightning II-ը, իր անդրանիկ թռիչքն է իրականացրել՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների ուղեկցությամբ անցնելով Հյուսիսային ծովի վրայով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանական կործանիչն արժե 132 մլն դոլար:
Պարբերականը մանրամասնում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դրանից ունի 8 հատ: Ենթադրվում է, որ դրանք շահագործման են հանձնվելու 2020թ.:
Նշվում է, որ կործանիչը կարող է մեկ լիցքավորմամբ անցնել ավելի քան 2.500 կմ հեռավորություն: Դրա առանձնահատկություններից մեկն այն է, որ կործանիչը կարողանում է ուղղահայաց դիրքով վերելք կատարել:




















