Ո՞ւմ ենք խանգարում՝ էլիտար շենքերի՞ն. վիճաբանություն Վերնիսաժում (տեսանյութ)
«Վերնիսաժի» հարակից մասերում հին շորերի, կենցաղային պարագաների առևտրով զբաղվող անձանց այսօրվանից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն թույլատրել վաճառք իրականացնել։ Նրանց տեղափոխում են «Հրազդան» տոնավաճառի հարակից մասը, քանի որ «Վերնիսաժի» հատվածում վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագիծ է իրականացվելու։
«Մարդիկ ենք, որ երկարությամբ կանգնենք, ապրանք վաճառենք, ի՞նչ կլինի։ Էլիտար շենքներին ենք խանգարո՞ւմ»,- ասաց «Վերնիսաժ»-ից չհեռացած կանանցից մեկը՝ Ծովինար Մանուկյանը։
Նա նշեց, որ առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանները մյուս առևտրականներին ստիպել են տեղափոխվել «Հրազդան» տոնավաճառ՝ նույն պայմաններով ու առաջին ամիսն անվճար, բայց մարդիկ չուզենալով են հեռացել, քանի որ գոնե «Վերնիսաժում» շաբաթ և կիրակի օրերին կարողանում էին հացի գումարը վաստակել, իսկ այնտեղ հույս չունեն, որ առևտուր կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։










