Ակունք գյուղի մի քանի տներ ջրալցվել են հորդառատ անձրևների հետևանքով

19:53 • 02.07.16

ՀՀ արտակարգ իրավիճակներին նախարարություն հուլիսի 2-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի մի քանի տներ հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են: 

Դեպքի վայր է մեկնել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: