«Ձորակ» հոգեբուժարանի հիվանդը որոնվում է որպես անհետ կորած

11:30 • 02.07.16

Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում է Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, ունի «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդություն, միջին հասակի է՝ նիհարավուն կազմվածքով, հագին եղել են շագանակագույն կարճ տաբատ և սպիտակ կարճաթև վերնաշապիկ/:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Անուշ Գասպարյանը նշված կենտրոնից դուրս է եկել և չի վերադարձել:

«Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-27-02-02, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին»,– ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: