Բրիտանիայում բացվել է «գրկախառնության թերապիա» առաջարկող առաջին ընկերությունը

20:37 • 03.07.16

Բրիտանիայում բացվել է գրկախառնությունների առաջին գործակալությունը, ուր ընդունվող աշխատակիցները հարցազրույցի ժամանակ կարող են ձեռքսեղմումը փոխարինել գրկախառնությամբ:


Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը` BeCuddled ընկերությունն իր ծառայություններն առաջարկում է 50 ֆունտ ստերլինգով` «գրկախառնության թերապիայի և մասնագիտական ծառայությունների» մեկ ժամի դիմաց:

Նմանօրինակ ընկերություն հիմնելու գաղափարը պատկանում է լոնդոնաբնակ թերապևտ 48-ամյա Կիտի Մենսֆիլդին, ով 3 տարի առաջ սկսել է իր ծառայություններն առաջարկել որպես Բրիտանիայի առաջին «պրոֆեսիոնալ գրկախառնվող»:

Նա օրական 360 ֆունտ ստերլինգ էր վաստակում` ձեռքերը բացելով սթրես վերապրող հաճախորդների համար:

 

Բրիտանիայում բացվել է «գրկախառնության թերապիա» առաջարկող առաջին ընկերությունը