Վրաերթ Հրազդանում.  7-ամյա երեխան մահացել է (տեսանյութ). shamshyan.com

18:34 • 05.07.16

Կոտայքի մարզում երեկ ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Արմեն Ղամբերյանին: 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Երեխան տեղում մահացել է։ Աղբյուրը հայտնում է, որ քննիչի որոշմամբ նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) 0,65 աստիճանի վիճակում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։  Տեսանյութում կա բռնության տեսարան, նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։