Շվեյցարիան կործանիչներ է բարձրացրել իսրայելական ինքնաթիռում ռումբի սպառնալիքի պատճառով. ԶԼՄ-ներ

16:13 • 05.07.16

Շվեյցարական ռազմաօդային ուժերի F-18 կործանիչներն ուղեկցել են իսրայելական El Al ավիաընկերության ինքնաթիռը՝ ռումբի մասին անանուն սպառնալիքի պատճառով, գրում է РИА Новости-ն:

Ինչպես հայտնել է Jerusalem Post թերթը, իսրայելական ինքնաթիռն ուղևորվում էր Նյու Յորքից Թել Ավիվ: Շվեյցարական կործանիչներն օդ են բարձրացել երկրի տարածքում այն ուղեկցելու համար տեղի ժամանակով մոտ 08:30-ին:

Ավելի ուշ Associated Press գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում: Իրենք՝ ուղևորները չեն իմացել հնարավոր սպառնալիքի մասին մինչև օդանավի վայրէջքը: