Ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբայրը` Թաթուլ Մանուկյանը, երկու ամսով կալանավորվել է. փաստաբան

16:19 • 05.07.16

 

 

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ  երկու ամսով կալանավորել է  500 փամփուշտ տանը պահելու համար ձերբակալված «Նոր Հայաստան» շարժման անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբայր Թաթուլ Մանուկյանը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանուկյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

«Ստանդարտ ձևակերպմամբ է հիմնավորվում կալանքի որոշումը, իբր կխուսափի, կխոչընդոտի, բայց  դրա հիմքերը չկան»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը և հավելեց, որ Թաթուլ Մանուկյանին ձերբակալել էին Ժիրայի Սեֆիլյանի գործի շրջանակներում,  բայց հետո նախաքննական մարմինը այս գործն առանձնացրել է Սեֆիլյանի քրեական գործից.«Վարույթ իրականացնող մարմինը գտավ, որ Թաթուլ Մանուկյանը առնչություն չունի Սեֆիլյանի գործի հետ և գործն առանձնացվեց»:

Հիշեցնենք, որ Թաթուլ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: