Էլեգանտության «արքան». Ջորջո Արմանին ներկայացրել է նոր հավաքածուն (լուսանկարներ)

11:31 • 06.07.16

Փարիզում ընթացող Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում իր Haute Couture հավաքածուն է ներկայացրել Armani Prive բրենդը, որի գլխավոր կրեատիվ դիզայներ Ջորջո Արմանին հավատարիմ է մնացել իր սկզբունքներին` ներկայացնելով մեկը մյուսից էլեգանտ ու կանացիությունն ընդգծող մոդելներ:


Ինչպես նշում է Tatler-ը, 81-ամյա տաղանդաշատ իտալացին 2016թ. աշնանային նմուշները ստեղծելիս նախապատվությունը տվել է հիմնականում անսպառ էլեգանտության «հոմանիշ» սև գույնին:

 

Արմանիի նոր հավաքածուի հերոսուհին ժամանակակից կինն է, ով ուժեղ է, հաջողակ, բայց, միևնույն ժամանակ, չի մոռանում ընդգծել բնության կողմից իրեն տրված մեծագույն պարգևներից մեկը` կանացիությունը: