Ավստրալացին 1965 թվականի արտադրության տանկ է վաճառքի հանել (լուսանկար)
Ավստրալիայի բնակիչ Ջոֆրի Բլուրը վաճառքի է հանել 1965 թվականի արտադրության տանկ, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերին, հաղորդում է ամերիկյան Mashable կայքը։
Նշվում է, որ ապրանքը վաճառվում է 85.000 ավստրալական դոլարով (համարյա 64.000 ամերիկյան դոլար)։
Տղամարդն իր հայտարարության մեջ նշել է, որ այն կարելի է օգտագործել ճանապարհորդությունների համար։ Վաճառողի կարծիքով՝ ապրանքի միակ թերությունն օդորակիչի բացակայությունն է։
Թե ինչպես է տանկն ավստրալացու սեփականությունը դարձել՝ տեղեկություններ չեն հաղորդվում։











