Դիմակավոր անձինք Ղրիմի ճանապարհին հարձակում են գործել ադրբեջանցի գործարարի ու նրա ընտանիքի վրա

17:05 • 06.07.16

Ղրիմ մեկնելու ճանապարհին ադրբեջանցի գործարարն իր ընտանիքի հետ անհայտ անձանց կողմից զինված հարձակման է ենթարկվել։ Այդ մասին Դոնեցկի ադրբեջանցիների կոնգրեսից հայտնել են ԱՊԱ գործակալությանը։

 

Պատահարը տեղի է ունեցել 2 օր առաջ՝ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի մոտակայքում։

 

Վելիկայա Նովոսյոլկա բնակավայրի մոտ ապրող 1978 թվականին ծնված գործարար Վադիմ Ասլանովն իր ընտանիքի հետ հանգստանալու նպատակով Ղրիմ մեկնելիս է եղել, երբ չորս դիմակավոր անձինք առանց համարանիշների ավտոմեքենաներով փակել են նրանց ճանապարհը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ անհայտ անձինք ջարդել են գործարարի ավտոմեքենան, այնուհետև, զենքով սպառնալով, գումար և թանկարժեք իրեր պահանջել նրանից։ Կողոպտիչները զենքի խզակոթով հարվածներ են հասցրել Ասլանովին և մոտ 10.000 դոլար ու թանկարժեք իրեր տարել։