Մշակվում է օգոստոսին Պուտինի այցը Բաքու. Պեսկով

14:54 • 06.07.16

Оգոստոսին Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի հնարավորությունը մշակվում է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

Իրանական Tasnim գործակալությունը չորեքշաբթի օրը գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է օգոստոսին Ադրբեջան այցելել, որտեղ, ինչպես սպասվում է, կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը: Գործակալության տվյալներով՝ նախատեսվում են նաև նախագահների երկկողմ հանդիպումներ:

 

«Մշակվում է»,- ասել է Պեսկովը РИА Новости-ին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի պլաններում կա օգոստոսին այց Ադրբեջան: