Բելգիայում դատարանը 4 ահաբեկիչների գործով վճիռ է կայացրել

08:59 • 06.07.16

Բելգիական դատարանը վճիռ է կայացրել երկրի հարավ-արևելքում գտնվող Վերվյե քաղաքի ահաբեկչական խմբի 4 անդամների վերաբերյալ, որոնք կապված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ և հարձակումներ էին նախապատրաստում երկրում, գրում է Корреспондент-ը:



Երեք ահաբեկիչները դատապարտվել են 16 տարվա ազատազրկման: Եվս մեկը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

 

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին բելգիական ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բրյուսելում, Վերվյեում և մի շարք այլ քաղաքներում: Արդյունքում ձերբակալվել են ավելի քան 10 կասկածյալներ: