ԱՄՆ-ում կաթոլիկ արքեպիսկոպոսը վերամիավորված զույգերին կոչ է արել հրաժարվել սեքսից և ապրել «քրոջ ու եղբոր պես»
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում բնակվող կաթոլիկները, ովքեր ամուսնալուծվել են, հետո վերամիավորվել իրենց կողակցի հետ, պետք է խուսափեն սեռական կյանքից ու միասին ապրեն «քրոջ ու եղբոր պես»:
Ինչպես նշում է The Guardian-ը, նման միտք է հայտնել Ֆիլադելֆիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Չարլզ Չապուտն իր նոր հրատարակված հոգևոր բրոշյուրում:
Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ Չապուտը համարվում է ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցու ամենապահպանողական առաջնորդներից մեկը:
Ոլորտի փորձագետ Ջոն Ալենը նշել է, որ ամուսնալուծված ու վերամիավորված ամուսինների միջև սեռական կյանքը բացառող կոչը բացասաբար կանդրադառնա հավատացյալների հաճախելիության վրա ու նրանց կվանի եկեղեցուց:










